Հայտնի ամերիկացի ռեփերին 25 տարվա ազատազրկում է սպառնում
Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտնի ամերիկացի ռեփեր Բրենդոն Դունկանին 25 տարվա ազատազրկում է սպառնում այն պատճառով, որ վերջինիս գանգստերական ռեփի ձայնասկավառակը մի շարք հանցագործությունների հրահրման առիթ է հանդիսացել: Գրում է Russian.rt.com-ը:
Դատախազության հաղորդած տվյալներով՝ վերջինս պատասխանատվություն է կրում իրականացված առնվազն 10 փոխհրաձգության համար, որոնք հանցագործների կողմից ի կատար են ածվել նրա երգերը լսելուց հետո: