Բրիտանացիները սկսել են առավել հաճախ դիմել «Սննդի բանկեր» անվճար սննունդ ստանալու համար. ԶԼՄ-ներ
Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անցյալ տարվա համեմատ Մեծ Բրիտանիայում անվճար սնունդ ստանալու նպատակով «Սննդի բանկեր» դիմող քաղաքացիների 38%-ով կտրուկ աճ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ընթացիկ տարվա առաջին վեցամսյակի ընթացքում անվճար սնունդ ստանալու նպատակով դիմողների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ գերազանցելով 500 հազարը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացիները նման ծանր սոցիալական իրավիճակում հայտնվելու որպես հիմնական պատճառ նշել են ցածր եկամուտը: