Ստամբուլում անցկացվել է ակցիա` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիա կատարած այցի դեմ
Ստամբուլում անցկացվել է ակցիա` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիա կատարած այցի դեմ: Թուրքիայի երիտասարդների միության շուրջ 300 ցուցարարներ Ստամբուլում երթ են անցկացրել Բայդենի այցի դեմ:
Ցույցի մասնակիցները փողոց են դուրս եկել թուրքական դրոշներով և հակաամերիկյան կարգախոսներ կրող պաստառներով: Երթի վերջում տեղի է ունեցել ցույց, որի ժամանակ Երիտասարդների միության նախագահ Չաղդաշ Ջենգիզը ցուցարարների անունից հայտարարություն է ընթերցել,
որտեղ, մասնավորապես, ասվել է, որ իրենք դեմ են արտահայտվում ԱՄՆ-ի միջամտությանը իրենց երկրի և ամբողջ տարածաշրջանի գործերին: