Էբոլայի դեմ պայքարի ֆոնդի շրջանականերում Կարլա Բրունին ելույթ կունենա ֆրանսիական էստրադայի աստղերի հետ
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին կմասնակցի բարեգործական համերգին՝ ուղղված էբոլայի դեմ պայքարին: AFP գործակալության փոխանցմամբ՝ թոփ մոդելը ֆրանսերեն բառեր է գրել հանրահայտ երգ «Արդյոք նրանք գիտեն, որ Նոր տարին եկել է» (Do They Know It's Christmas) երգի համար. այս մասին գրում է rambler.ru-ն:
Կայքի փոխանցմամբ՝ երգի օրիգինալ տարբերակը թողարկվել է 1984 թվականին: Երգը գրվել է Էֆիոպիի սովյալների համար կազմակերպվող բարեգործության համար: Երգի ձայնագրությանը մասնակցել են Ջորջ Մայքլը, Բոնոն, Դեվիդ Բոուին և այլ հանրահայտ աստղեր: