Բրիտանական «Շեռլոկ» հեռուստասերիալը կարող է ավարտվել գլխավոր հերոսներից մեկի մահով
Սերիալի 3-րդ եթերաշրջանի պրեմիերայից հետո սցենարիստ Սթիվեն Մոֆֆատը լրատվամիջոցներին պատմել է, որ ինքը և Մարկ Գատիսը մի շարք մտահաղացումներ ունեն՝ կապված սերիալի հետագա զագացման հետ: Սերիալում Ուոթսոնի դերակատար Մարտին Ֆրիմանը հայտնել է, որ մինչև նոր եթերաշրջանի պրեմիերան իրենք նախատեսում են ամանօրյա էպիզոդ նկարահանել: Այս մասին, հղում անելով filmpro.ru-ին, գրում է rambler.ru-ն:
Կայքի փոխանցմամբ՝ սերիալի ամանօրյա հատուկ սերիայի նկարահանումները կսկսվեն 2015 թվականի հունվարից, որն ամենային հավանականությամբ կցուցադրվել 2015-ի դեկտեմբերին, իսկ սերիալի 4-րդ եթերաշրջանը էկրանին կհայտնվի 2016 թվականին: