Հարկեր չվճարելու պատճառով Մեսսին կարող է բանտում հայտնվել
«Բարսելոնա»ի հարձակվող և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կարող է բանտում հայտնվել հարկեր չվճարելու պատճառով: Այս մասին հյատնում է The Guardian-ը, գրում է lenta.ru-ն:
Կայքի փոխանցմամբ՝ Մեսսին իսպանական գանձարան է ներդրել 5 միլիոն եվրո և միակ ֆուտբոլիստը չէ, որ հարկեր չի վճարել:
«Մեսսիի հետապնդումը Կատալոնիայի դեմ Իսպանական կառավարության կազմակերպած դավադրության մի մասն է, քանի որ մադրիդյան «Ռեալ»-ի ֆուտբոլիսնետրի հետ հարկերի հարցը կարգավորվել է մինչև դատարան հասնելը և միայն Մեսսի դեմ է քրեական գործ հարուցվել»,-հղում անելով The Guardian-ի անանուն աղբյուրին՝ գրում է lenta.ru-ն: