Ադրբեջանը հիստերիայի մեջ է
Այսօր ԼՂՀ-ի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Ադրբեջանակա մամուլը անդրադարձել է այս տեղեկատվությանը: Մասնավորապես Haqqin.az կայքը գրել է. «Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրը և հայտարարել է, որ այս տեղեկությունը ստուգվում է»: