Թուրքիան պատրաստվում է Դարդանելի նեղուցի ափերն իրար միացնող կամուրջ կառուցել
Թուրքիան պատրաստվում է Դարդանելի նեղուցի ափերն իրար միացնող կամուրջ կառուցել՝ նպատակ ունենալով թեթևացնել Ստամբուլի երթևեկությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Լյութֆի Էլվանը:
Էգեյան ու Մարմարա ծովերը միացնող Դարդանելի նեղուցի լայնությունն ամենանեղ հատվածում 1,2 կիլոմետր է:
Ենթադրվում է, որ կամրջի երկարությունը կազմելու է 3,7 կիլոմետր: Այն կապված է լինելու Իզմիր-Ստամբուլ մայրուղու հետ: