Արքայազն Ջորջը ճանաչվել է 2014-ի ամենանորաձև երեխան
My1stYears.com կայքի քվեարկություններով արքայազն Ջորջն ընտրվել է որպես տարվա ամենանորաձև երեխա՝ մրցելով Նորդ Ուեսթի, Հարպեր Բեքեմի և Բլյու Բարտերի հետ:
Գահի մեկամյա ժառանգը դասական ոճի կողմնակից է իր տրիկոտաժե սվիտերներով և շորտերով: Եվ այս ամենը միայն ի լրացումն իր կլորիկ այտերի: