Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է ավելորդ կիլոգրամների և «Cake» ֆիլմում դերի մասին
Դանիել Բարնսի «Cake» դրամայում նկարահանումները Ջենիֆերի համար այդքան էլ հեշտ չէին,քանի որ դերը պահանջում էր ոչ միայն ինտենսիվ հուզական աշխատանք, այլև ֆիզիկական տրանսֆորմացիա:
Վերջին հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հատուկ այդ նախագծի համար մի քանի կիլոգրամ է ավելացրել և դադարել է հետևել արտաքին տեսքին:
Ըստ spletnik.ru-ի՝ Ջենիֆերը հաղորդել է, որ ֆիլմում նկարահանվել է առանց կոսմետիկայի: