Թուրքիան մտադիր է կամուրջ կառուցել Դարդանելի նեղուցով
Թուրքիան մտադիր է Դարդանելի նեղուցով կառուցել կամուրջ՝ Ստամբուլում տրանսպորտային իրավիճակի դյուրացման նպատակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավարկության և կապերի նախարար Լյութֆի Էլյվանը А Haber հեռուստաալիքի հարցազրույցի ժամանակ: Գրում է РИА Новости-ն:
«Մենք ծրագրում ենք կամուրջ կառուցել Դարդանելի նեղուցով՝ այդպիսով ստեղծելով տրանսպորտային ճանապարհ Մարմարա ծովի տարածաշրջանում»,-ասել է Էլյվանը:
Նա նաև հավելել է, որ դա կօգնի Ստամբուլում տրանսպորտային խնդրի լուծմանը:
Դարդանելի նեղուցի և Էգեյան և Մարմարա ծովերի միջև լայնությունը կազմում է 1,2 կմ ամենանեղ կետում: