Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կանցկացվեն
Այսօր Վիեննայում Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ջավադա Զարիֆի, ԵՄ-ի համակարգող Քեթրին Էշտթոնի, ինչպես նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսի և Ֆիլիպ Հեմոնդի մասնակցությամբ երկրի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ հանդիպում կկայանա: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Սկզբում առանձին հանդիպումներ տեղի կունենան իրանական կողմի և եվրոպացի նախարարների միջև, իսկ արդեն կեսօրին կողմերի միջև տեղի կունենա հանդիպում նշված ֆորմատով», - հայտնել է աղբյուրը: