Սուննիների մեկուսացման պատճառով «ԴԱԻՇ»-ը հսկայական տարածքներ գրավեց Իրաքում. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ սուննիների մեկուսացման պատճառով «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման զինյալներին հաջողվել է հսկա տարածքներ գրավել Իրաքում: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
«Ես կարող եմ հաստատապես ասել, որ «ԴԱԻՇ»-ը չէր կարողանա վերահսկել Իրաքում, եթե սուննի քաղաքական գործիչները բացառված չլինեին համակարգից»,-հայտարարել է Դավութօղլուն: