Վերա Բրեժնևան դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
Հայտնի երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Վերա Բրեժնևան բարի կամքի դեսպան է նշանակվել է ՄԱԿ-ի՝ UNAIDS կոչվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ներկայացնելու նպատակով: Այս մասին գրում է Pressorg24.com-ը:
Այժմ երգչուհին կմասնակցի ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանը նվիրված նախագծերի մասին տեղեկացնելու գործընթացին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՄԻԱՎ-վարակակիր կանանց վրա:
«Ես չափազանց շնորհակալ եմ ինձ նման վստահության արժանացնելու համար: Պլանները բազմաթիվ են: Սակայն նախ կամենում եմ խորապես ծանոթանալ խնդրի բնույթին: Այնուհետև պլանավորում եմ ծանոթանալ հենց վարակակիր անձանց հետ: Եվ իհարկե հասարակությանն աջակցել՝ այդ խնդրի մասին բարձրաձայնելով և լուսաբանելով», - հայտարարել է Բրեժնևան: