Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է
Հեռուստատեսություն, գիտության, տեխնիկայի մշակույթի բնագավառ, որը կապված է ռադիոէլեկտրոնային միջոցներով հեռավորության վրա տեսողական ինֆորմացիայի (շարժվող պատկերների) հաղորդման հետ. նեղ իմաստով՝ այդպիսի հաղորդման եղանակ։ հեռուստատեսային համակարգը կառուցվում է մարդու աչքի առանձնահատկությունների հաշվառմամբ, քանի որ աչքն է տեսողական ինֆորմացիայի ընդունիչը։ Իրական աշխարհն ընկալվում է իբրև գույների, ծա վալայնության և շարժման միասնություն։ Ժամանակակից Հ. սկզբունքորեն լուծելէ այդ երեք հատկությունների վերարտադրման խնդիրը, թեև ծավալայնության վերարտադրումը դեռևս գործնականումներդրված չէ։
Տ. միաժամանակ ընդլայնում է տեսողական հնարավորությունները՝ տեսանելի դարձնեով ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան կամ ուլտրաձայնային ալիքներով ճառագայթվող առարկաները։ Պատկերի հեռուստատեսային հաղորդման հիմքում ընկած է 3 հաջորդական ֆիզիկական պրոցես, ա. լուսային էներգիայի փոխակերպումը էլեկտրական ազդանշանների, բ. էլեկտրական ազդանշանների հաղորդումը և ընդունումը, գ. էլեկտրական ազդանշանների փոխակերպումը լուսային իմպուլսների։ Այդ պրոցեսների արդյունավետ իրագործումը հնարավոր դարձավ ֆոտոֆեկտի (Հ. Հերց, 1887), ռադիոյի (Ա. Պո֊պով, 1895), «կաթոդային տելեսկոպիայի»