Թուրքիայի իշխանությունները բողոքում են մատակարարվող ռուսական գազի ծավալների նվազումից
Թուրքիայի իշխանությունները բողոքում են մատակարարվող ռուսական գազի ծավալների նվազումից:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ այս խնդիրը քննարկվելու է հաջորդ շաբաթ ՌԴ իր պաշտոնակից Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանը Թուրքիայի գազի հիմնական մատակարարն է: 2013թ.-ի ընթացքում այդ երկիրը ռուսական կողմից ստացել է 26,7 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք: