Սկսվել է ԱՄՆ-Իրան-Եվրամիություն եռակողմ հանդիպումը
Սկսվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եռակողմ հանդիպումը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Համաձայն 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ գործողությունների ծրագրի՝ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Թեհրանը համաձայնության էին եկել մինչև հուլիսի 20-ը երկարաձգել այդ ժամկետը:
Ավելի ուշ այդ ժամկետը երկարաձգվել էր մինչև 2014թ-ի նոյեմբերի 24-ը: