Ժաննա Ֆրիսկին՝ իր հետագա ծրագրերի մասին
Արդեն մեկ ամսից ավել է, ինչ Ժաննա Ֆրիսկին վերադարձել է Մոսկվա, բայց երգչուհին շարունակում է լռել և չի ցանկանում հարցազրույց տալ: Մինչդեռ ժամանակ առ ժամանակ երգչուհին հեռախոսով շփվում է լրագրողների հետ և պատասխանում նրանց հարցերին. այս մասին գրում է starhit.ru-ն:
Իր ապագա ծրագրերի մասին խոսելով՝ երգչուհին ասել է, որ հիմա իր համար ամենակարևորը մոր դերը կատարելն է, ուստի հիմա նա որոշել է իրեն ամբողջովին ընտանիքին նվիրել: Միևնույն ժամանակ Ժաննան չի բացառել իր՝ որոշ ժամանակ անց շոու բիզնես վերադառնալու հավանականությունը: