Սքարլետ Յոհանսոնը դարձել է ֆրանսիացի լրագրողի կինը
Շատ աստղեր նախընտրում են իրենց ամուսնությունը հանրային չդարձնել, ուստի ամուսնանում են կողմնակի աչքերից հեռու: Ինչպես երևում է Սքարլետ Յոհանսոնը նրանց շարքերում է: Այս մասին գրում է starhit.ru-ն:
Դերասանուհին արդեն մեկ տարուց ավել նշանված էր ֆրանսիացի լրագրող Ռոման Դաուրիակի հետ, ումից մեկ տարեկան աղջիկ ունի: Ի վերջո Յոհանսոնը ամուսնացել է նրա հետ:
Կայքի փոխանցմամբ՝ նման մտորումների առիթ է տվել դերասանուհու մատին հայտնված ադամանդե քարով բարակ մատանին: