Քրիստինա Օրբակայտեն մեկնաբանել է իր հղիության մասին նորությունները
Քրիստինա Օրբակայտեն դեռևս չի մտածում ընտանիքի համալրման մասին: Այն մասին, որ ինքը մոտ ապագայում չի ծրագրում երեխա ունենալ, երգչուհին պատմել է Ռուսաստանում տեղի ունեցած իր հյուրախաղերի ժամանակ: Այս մասին հայտնում է starhit.ru-ն:
Սարատովում ելույթի ժամանակ Քրիստինան պատասխան է տեղական լրատվամիջոցների հարցերին. «Ինչ ասես չասես չեն գրի: Մի հավատացեք, դա սուտ է: Ամեն ինչ կախված է Աստծո կամքից, բայց այսօրվա դրությամբ մեր ընտանիքում առանց այդ էլ շատ երեխա կա: Ես առանց այդ էլ ծանրաբեռնված եմ հյուրախաղերով և չորրոդ երեխայի ժամանակ չունեմ»,-ասել է երգչուհին: