Վերա Բրեժնևան ՄԱԿ-ի դեսպան է դարձել
Երգչուհի Վերա Բրեժնևան ՄԱԿ-ի դեսպան է դարձել ՄԻԱՎ վարակի խնդիրների հարցով: Այս մասին այսօր հայտարարվել է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որի շրջանակներում երգչուհուն իր նոր ստատուսը հաստատող հավատարմագիր է հանձնվել: Այս մասին հայտնում է rambler.ru-ն՝ հղում կատարելով starhit.ru-ին:
Կայքի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Բրեժնևան ակտիվորեն կներգրավվի ՄԻԱՎ-ի դեպ տարվող պայքարի աշխատանքներում և մինչև 2030 թվականը հնարավոր կլինի վերջ դնել համաճարակին:
«Ես ուզում եմ որ մեր հավակնությունները կյանքի կոչվեն, որպեսզի ծնվեն առողջ երեխաներ և հնարավորինս քիչ մարդիկ վարակվեն ՄԻԱՎ-ով: Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է»,-նշել է Վերան: