Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները լարված են ընթանում. Պետդեպարտամենտ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդների բանակցությունները Վենայում ընթանում են լարված: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջնական փուլը սկսվել է Վենայում նոյեմբերի 18-ին: «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդները (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Իրանը փորձում են հաղթահարել տարաձայնությունները:
Ամերիկացի դիվանագետի հավաստմամբ՝ ԱՄՆ-ն մտադիր է հասնել համաձայնության մինչև նոյեմբերի 24-ը և չի դիտարկում բանակցությունների երկարաձգման հարցը: