Թուրքիայի իշխանությունները Թուրքիայի հայերին արգելել են այցելել ԼՂՀ
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը մարզերի կրթության վարչություններ հրաման է ուղարկել, որով արգելում է հայկական դպրոցների սաներին մեկնել ԼՂՀ: Այս մասին հայտնում է Sabah թերթը:
Փոխանցվում է, որ հրամանի մեջ ասվում է, որ Թուրքիայից մեկնող խմբերը, որոնք Հայաստանում պետք է մասնակցեն Համահայկական խաղերին արգելվում է մեկնել ԼՂՀ:
Նշվում է, որ Թուրքիայի կողմից Համահայկական խաղերին մասնակցելու են հայկական 3 դպրոց: