Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են լարված մթնոլորտում
Վենայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են լարված մթնոլորտում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարզիե Աֆհամին:
«Բանակցությունները շարունակվում են լուրջ և լարված մթնոլորտում: ԶԼՄ-ներում որոշ տեղեկություններ մատուցվում են ոչ կոռեկտ»,-հայտարարել է Աֆհամը:
Նշվում է, որ Թեհրանը մտադիր է ավարտին հասցնել բանակցությունները մինչև նոյեմբերի 24-ը: