Հասարակությանը պետք են զոհողության պատրաստ առաջնորդներ. Կարապետ Ռուբինյան
Operativ.am-ի թղթակիցն Ազատության հրապարակում զրուցեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ, ով եկել էր սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Հացադուլը որպես պայքարի ձև հաջողվա՞ծ է, թե տանուլ տանող ճանապարհ է:
-Պայքարի ծայրահեղ միջոց է, չեմ կարծում, որ պայքարը տանուլ կտա, սակայն մի քիչ կասկածներ ունեմ, որ այն կզրկի պայքարը ճկունությունից:
-Ի՞նչ կասեք պրն. Հովհաննիսյանի երեկ հնչեցրած այն կարծիքի մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է իր կյանքի գնով հասնել հաղթանակի:
-Դա ապացուցում է իր վճռականությունը և նվիրվածությունը պայքարին:
-Արդյոք մեզ պե՞տք են զոհեր:
-Հասարակությանն անշուշտ պետք են, պետք են զոհողության պատրաստ առաջնորդներ, այլապես որևէ հաջողության չենք կարող հասնել:
-Իսկ եթե զոհերը լինեն անմեղ մարդկանց տեսքով, ինչպես եղավ Մարտի մեկի դեպքերի ժամանակ:
-Շատ ցավալի էին Մարտի մեկի դեպքերը, բայց դրա համար պետք է մեղադրել իշխանություններին, եթե նկատել եք որևէ բռնության կոչ որ այն ժամանակ, ոչ էլ հիմա չեն եղել...