Ադրբեջանում գտնվող հայկական ընտանիքի հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. Սադիգով
Ադրբեջանում գտնվող հայկական ընտանիքի հետ վարվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերին համապատասխան: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետհանձնաժողովի աշխատամքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովին:
Փոխանցվում է, որ հայկական ընտանիքն Ադրբեջանում է արդեն 4 տարի և գտնվում է փախստականների կարգավիճակում:
«Դեռևս խոսք չի գնում նրանց 3-րդ երկիր ուղարկելու մասին»,-հայտնել է իրուդին Սադիգովը: