Լոնդոնում աճուրդի է հանվել Գոգոլի «Մեռյալ Հոգիներ» հրատարակության բնօրինակը
Նիկոլայ Գոգոլի «Մեռյալ հոգիներ»-ի առաջին հրատարակությունն աճուրդի է հանվել Լոնդոնյան Christie's առևտրային տանը: Այս մասին հայտնում է TAСС-ը:
«Մենք այսօր սկսում ենք 3 աճուրդի նոր շարք արժեքավոր գրքերից և ձեռագրերից բաղկացած: Դրանց ռուսական մասը նշանակալից տեղ է զբաղեցնում և պարունակում է մի շարք շատ հետաքրքիր իրեր»,-կայքի աշխատակցին հարցազրույցի ժամանակ ասել է Christie's-ի գործընկեր Ելենա Կուռբացկայան:
Գնորդներին առաջարկվել է նաև 17-րդ դարի նամակների ու փաստաթղթերի մի քանի հավաքածու՝ նվիրված հյուսիսային մայրաքաղաքի շինարարությանը:
Փաստաթղթերի շարքը պարունակում է Ալեքսեյ Ռեմիզովի նշումները: Արխիվի գինը մոտ 80 հազար դոլար է: