Ջոն Քերրին հույս ունի հաջողության հասնել Իրանի միջուկային զենքի հետ կապված բանակցություններում
Հույս ունենք, որ կհասնենք համաձայնության մինչև դեկտեմբերի 24-ը: Այս մասին հայտնեց ԱՄՆ-ի քարտուղար Ջոն Քերրին: Նա նշել է, որ ոչինչ չի կարող կանխատեսել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ այն կախված է Իրանի ներկայացուցիչների և վեցնյակի միջազգային միջնորդների բանակցային հաջողություններից Իրանի միջուկային զենքի հետ կապված, սակայն հրաժարվել է որևէ կանխատեսումներ անել:
Հատկանշական է, որ այս շաբաթը շրջադարձային էր իրանյան բանակցությունների համար: «Մենք, հույս ունենք, որ մինչև նշված ժամանակահատվածը կհասնենք համաձայնության , սակայն կանխատեսել չենք կարող»,- նշել է Քերրին, ՄԲ-ում Լոնդոնի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Ջոն Քերրին նաև խոստովանել է, որ Իրանը կներդնի ամբողջ հնարավոր ուժը, որպեսզի ցույց տա իր միջուկայն զենքի խաղաղ նշանակությունը:
«Շատ կարևոր է, որպեզի Իրանն աշխատի մեզ հետ և ընդունի այն ամբողջ ներուժը, որպեսզի ցույց տա աշխարհի, որ այս ծրագիրը ունի խաղաղարար նշանակությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջևադ Զարիֆը հայտարարել է, որ միջուկային զենքի հետ կապված բանակցությունները հնարավոր է, եթե այն չլինի ավելորդ պահանջված: