Ադրբեջանը հայ օդաչուների դիերը կվերադարձնի, եթե հարկ համարի. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ԼՂ-ի ՌՕՈւ խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը կվերադարձնի, եթե հարկ համարի: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով» պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովին:
Փոխանցվում է, որ նա հայտարարել է, որ ուղղաթիռը իբրև թե խոցվել է իրենց օդային տարածքում:
«Դիերը մնացել են այնտեղ, և ոչ մի կողմի համար այն վերցնելը հնարավոր չի եղել: Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել դիերը»,-հայտարարել է Սադըգովին: