Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հնարավոր են, սակայն առանց ավելորդ պահանջների. Իրանի ԱԳՆ
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հնարավոր են այն դեպքում, եթե չլինեն ավելորդ պահանջներ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վենայում բացված բանակցությունների ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Համաձայնությունը դեռևս հնարավոր է, եթե միայն այլ կողմից ավելորդ պահանջներ չլինեն, ապա մենք արդյունքի կհասնենք, այդ ժամանակ աշխարհը կհասկանա, որ Իրանը փնտրում էր որոշում, փոխզիջում և կառուցողական համաձայնություն, և որ նա չի հրաժարվել իր իրավունքներից և իր ազգի մեծությունից»,-Զարիֆի խոսքն է մեջբերում France Presse գործակալությունը: