Ադրբեջանի պատգամավորներն առաջարկել են զոհված օդաչուների մարմինները փոխանակել իրենց դիվերսանտների հետ
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներից մի քանիսը հանդես են եկել առաջարկությամբ, որտեղ առաջարկել են իրենց կողմից խոցված ԼՌ ՌՕՈւ-ի «ՄԻ-24»-ի զոհված օդաչուների մարմինները փոխանակել իրենց դիվերսանտների հետ, որոնց նկատմամբ այժմ Ղարաբաղում իրականացվում է դատավարություն: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
«Մեր քաղաքացիները, որոնք այժմ գտնվում են Հայաստանի գերության մեջ շատ լավ հնարավորություն է ստեղծվել ազատելու համար:Մեր երկրի իշխանությունները պետք է անպայման օգտվեն այս հնարավորությունից»,-հայտարարել են պատգավորները:
Հիշեցնենք, որ ԼՂ ՌՕՈւ-ի «ՄԻ-24»-ի ուղղաթիռը խոցվել էր Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 12-ին: