Մենք այնպես կհարվածենք, որ հայերը դրա մասին դեռ շատ երկար կհիշեն. Հասանովը կրկին երազում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են պատասխան տալ մեր կողմից իրականացվող յուրանքանչյուր քայլի:
Ինչպես հայտնում է Oxu.az-ը՝ Հասանովը նշել է, որ հայկական կողմը պետք է «ընդունի», որ մի օր պետք է վերադարձնի «օկուպացված» տարածքները:
«Եթե հայկական կողմը իրականացնի որևէ ռազմական գործողություն, ապա Ադրբեջանի ՌՕ ուժերի հարվածը կլինի ուժգին, կործանարար, կհանգեցնի հսկայական կորուստների, ավերածությունների և հայերը դրա մասին երկար չեն մոռանա»,-հայտարարել է Հասանովը: