Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կազդարարվի Էշթոնի և Զարիֆի հանդիպմամբ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների որոշիչ փուլը կբացի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ ԱԳ գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով իրանական «Пресс-ТВ» հեռուստաալիքին:
Ինչպես սպասվում է՝ հանդիպման ժամանակ կքննարկվեն բանակցային գործընթացի բոլոր ասպեկտները, ինչպես նաև հետագա քննարկման ծրագրերը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հույս է հայտնել, որ Թեհրանին և «Վեցնյակ»-ի երկրներին կհաջողվի համաձայնության գալ, որից կշահեն բոլոր շահագրիգռ կողմերը: