Ադրբեջանցի ոստիկանները «Նեֆթչի» ակումբի դրոշը շփոթել են «ԻՊ»-ի դրոշի հետ
Երեկ երեկոյան Bakcell Arena ստադիոնում, որտեղ տեղի էր ունենում Ադրբեջանի և Նորվեգիայի ֆուտբոլի հավաքանների խաղը, բախումներով է հանգուցալուծվել՝ ոստիկանության և ադրբեջանցի երկրպագունների միջև: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ ֆուտբոլային խաղին ներկա էին գտնվել «Նեֆթչի» ակումբի ներկայացուցիչները, որոնք փորձել էին ստադիոնի վրա բարձրացնել իրենց ակումբի դրոշը, սակայն այդ ժամանակ, ոստիկանները «Նեֆթչի» դրոշը շփոթել էին «ԻՊ»-ի դրոշի հետ և փորձել ձերբակալել երիտասարդներին:
Նշվում է, որ այս դեպքից հետո «Նեֆթչի» ակումբի 100 անդամ, որպես բողոքի նշան լքել էր մարզադաշտը: