Թուրքիան շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտության դադարեցմամբ. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտության դադարեցմամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այս մասին Դավութօղլուն հայտարարել է Ֆիլիպիններ կատարած իր այցի շրջանակներում:
«Թուրքիայի համար առաջնահերթություն է հանդիսանում տարածաշրջանում ու հարևան երկրներում կայունությունը»,-հայտարարել է Դավութօղլուն: