ՌԴ-ն Իրանից մինչև Ադրբեջան երկաթգիծ կկառուցի
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է կառուցել և էլեկտրաֆիկացնել Իրանից դեպի Ադրբեջան գնացող երկաթուղին, իսկ հետագայում այն հասցնել մինչև Ռուսաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը:
Նշվում է, որ Մոսկվիչևը հայտարարել է, որ վերջին 2-3 տարիներին տրանսպորտային բոլոր միջոցներով փոխադրումների ծավալներն աճել են՝ բացի երկաթուղայինից: