Պուտինի մեխանիկական ֆիգուրը վաճառվել է 35 հազար եվրոյով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեխանիկական ֆիգուրը Քելնում տեղի ունեցած Blecker աճուրդի ժամանակ վաճառվել է 35 հազար եվրոյով: Այս մասին հայտրարվում է աճուրդի կայքում. գրում է rambler.ru-ն:
Ֆիգուրի համար սկզբում առաջարկվել է 18 հազար եվրո: Ֆիգուրի երկարությունը 51 սմ է: Այն պատրաստել է շվեյցարացի վարպետ Քրիստիան Բեյնը:
Քանդակի գլուխը պտտվում է, աչքերը ապակուց են, իսկ ֆիգուրի հագին դասական սև կոստյում է. հայտնում է կայքը: