Նատալիա Օրեյրոն հայտարարել է, որ ինքը պատրաստ է մերկ ուղևորվել Սիբիր
Նոյեմբերի 18-ից Ռուսաստանում սկսվում են Նատալիա Օրեյրոյի երկամսյա հյուրախաղերը, որի շրջանակներում աստղը ելույթ կունենա 15 քաղաքներում: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Հյուրախաղը կրում է «Մեր Նատաշան» անունը: Չշփոթելու համար այն քաղաքները, որոնցում ելույթ է ունենալու, Օրեյրոն ոտքին վրա գրել է դրանց անունները, ապա ցույց տվել ոտքը Իվան Ուրգանտին:
Կայքի փոխանցմամբ՝ Օրեյրոն Ռուսաստան է մեկնել որդու և քրոջ հետ և իր հարցազրույցներից մեկում նշել, որ նրանց ընկերակցությամբ իրեն շատ ջերմ է զգում և պատրաստ է նաև մերկ ուղևորվել Սիբիր: