Աճուրդի կհանվի Էլվիս Փրեսլիի առաջին ձայնագրությունը
Ամերիկացի երաժիշտի առաջին ձայնագրությունը, որն արվել է 1953 թվականին ԱՄՆ-ում աճուրդի կհանվի: Այս մասին հայտնում է BBC News-ը, գրում է lenta.ru-ն:
Կայքի հաղորդմամբ՝ աճուրդը տեղի կունենա 2015-ի հունվարի 8-ին երգչի 80-ամյակի օրը «Graceland»-ում, որտեղ մի ժամանակ ապրել է երգիչը:
Աճուրդի կդրվի երգչի անվան հետ կապված շուրջ 68 անձնական իր: