Թուրքիայի վարչապետը հանդիպում է ունեցել G-20 առաջնորդների հետ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն G-20 հավաքին մասնակցելու նպատակով Ավստրալիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Օբամայից բացի, Թուրքիայի վարչապետը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ճապոնիայի վարչապետի, Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ:
Հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող դեպքերը: