Էրդողանը կասկածում է, որ Ամերիկան Կոլումբոսն է հայտնաբերել. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Լատինական Ամերիկայի իսլամի առաջնորդների առաջին համաժողովի փակման ժամանակ հայտարարել է, որ Ամերիկան հայտնաբերել են մուսուլմանները և ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը: Գրում է РИА Новости-ն:
Թուրք նախագահի խոսքով՝ Լատինական Ամերիկայի որոշ երկրներ ավելի քան 8 դար գիտեն մուսուլմանական մշակույթի մասին:
«Իսլամի և Լատինական Ամերիկայի միջև շփման մասին հաղորդվում է դեռևս 12-րդ դարում: 1178-ին մուսուլմաններն են հայտնաբերել Ամերիկան և ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը»,-հայտարարել է Էրդողանը: