Աճուրդի կհանվի Էլվիս Փրեսլիի առաջին ձայնագրությունը
Էլվիս Փրեսլիի առաջին ձայնագրություններից մեկը շուտով ԱՄՆ-ում աճուրդի կհանվի: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ինչպես հայտնել են Բրիտանիայի ԶԼՄ-ները՝ 1953թ.-ին լույս տեսած ձայներիզը երկու երգ է պարունակում. «That's When Your Heartaches Begin» և «My Happiness»:
Աճուրդը տեղի կունենա հունվարի 8-ին Գրեյսլենդում՝ ռոքնռոլի լեգենդի 80-ամյակին նվիրված: