Ալիևի խորհրդականը դիմել է Պուտինին՝ մեղադրանքներ հնչեցնելով հայերի հասցեին
Ադրբեջանի նախագահին առընթեր ՈԿԿ-ներին պետական աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը նամակ է հղել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ մեղադրել է հայկական կողմին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Ինչպես արդեն բազմիցս Ադրբեջանի կողմից նշվել էր, պատասխանատվությունը լարված իրավիճակի համար ամբողջովին Հայաստանի վրա է: Հետևաբար խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար՝ Ադրբեջանի նախագահին առընթեր ՈԿԿ-ներին պետական աջակցության խորհրդի անունից կոչ եմ անում Ձեզ ձեռնարկել միջոցներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը շուտ լուծելու համար: Մասնավորապես Հայաստանին կոչ անելով հայկական ԶՈւ-ը դուրս բերել Ադրբեջանի Հանրապետության «տարածքից», ինչպես, որ դա պահանջում է ՄԱԿ-ի 4 բանաձևերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: