Յուրգորդեն կղզում կբացվի ABBA խմբի թանգարանը

Ստոկհոլմի Յուրգորդեն կղզում 2013 թվականի մայիսին կբացվի հանրաճանաչ շվեդական ABBA խմբի թանգարանը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Visit Sweden-ի ռուսական գրասենյակին:
Թանգարանի այցելությունները կսկսվեն Յունաս Օկերլունդի ֆիլմի ցուցադրությունից: Այցելուները հնարավորություն կստանան իրենց զգալ, որպես ABBA խմբի 5-րդ մասնակից և նրանց հետ հայտնվել մի բեմում, լինել ABBA-ի ձայնագրման ստուդիայում, փորձել խմբի բեմական հագուստները:
«Նոր թանգարանը արտացոլում է խմբի ընդհանուր միջավայրը, երաժշտությունները և անհավանական հաջողությունները, որոնք մենք առաջին անգամ զգացինք 70-ականներին և 80-ականներին: Ստացվում է որոշակի վավերագրական երաժշտական ծրագիր, որը հյուրերին կանչում է ոչ միայն կուլիսներից այս կողմ, այլ նաև բեմ և հանդիսատեսների սրահ»,- կարծում է ABBA խմբի անդամ Բյորն Ուլվեուսը:
Աուդիոգիդի շնորհիվ խմբի անդամներ Ագնետան, Բեննին, Բյորնը և Ֆրիդան կկարողանան կիսվել իրենց այդ ժամանակների տպավորություններով: Էքսկուրսիան կազմվել է հարցազրույցի հիման վրա, որը կատարել է «Մամա Միա» ֆիլմի սցենարիստ Քեթրին Ջոնսոնը:
Ցուցադրության համակարգող է դարձել խմբի նախկին ոճաբան Ինգմարի Հալլինգը: