One Direction-ի տղաների անտակտությունը ամաչեցրել է Քեյթ Միդլթոնին
Քեյթ Միդլթոնը ոչ միայն ներկա է գտնվել բրիտանական խմբի համերգին, այլ մինչև համերգը ծանոթացել տղաների հետ: Միդլթոնը խոստովանել է, որ ինքն ու Ուիլյամը հետևում են խմբի գործունեությանը. գրում է 7days.ru-ն:
Խմբի որոշ անդամներ «չափազանց թեթև» են իրենց պահել Միդլթոնի հետ զրույցում: Նրանցից մեկն ասել է, որ Միդլթոնը հղիության այս ժամկետում ընդհանրապես հղիի տեսք չունի, իսկ մյուսը բարևել է Միդլթոնին, ինչպես ընկերոջը բացականչելով՝
«Հեյ մեմ, ես Լուին եմ, ինչպե՞ս եք»,-գրում է կայքը: