Մի խումբ ադրբեջանցիներ հացադուլ են սկսել՝ Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին ազատելու պահանջով
Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամները հայտարարել են հացադուլի մասին, այս կերպ բողոքելով Քարվաճառում իրենց դիվերասատների նկատմամբ իրականացվող դատավարության դեմ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ կազմակերպության ներկայացուցիչները կոչ են անում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական Միությանը և ԵԱՀԿ Մինսկի խումբին չհանդուրժել Հայաստանի «օկուպացիոն» գործողություններին, գերիներին «տանջելուն» և «կեղծ» դատավարություններին:
Նշվում է, որ բացի այդ ,նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ձեռնարկել ամենաարմատական քայլերը՝ իրենց դիվերսանտներին փրկելու համար: