Հասանովը Կասպից ծովում հետևել է զորավարժությունների ընթացքին
Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ նոյմբերի 13-ին մեկնարկած խոշորամասշտաբ համատեղ զորավարժություններին հետևելու համար այցելել են ռազմածովային ուժեր: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Հասանովը հանդիպել է զորավարժություններին մասնակցող նավերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել է կատարված աշխատանքների մակարդակով, զննել է ռազմանավերը, տեխնիկան ու սպառազինությունը, մասնավորապես հետևել է զորավարժությունների սցենարով նախատեսված խնդիրների կատարմանը: