Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան մրգային տորթի կտորը աճուրդի է հանվել
Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան մրգային տորթի կտորը աճուրդի է հանվել: Մեկնարկային գինը սահմանվել է 500 դոլար: Ենթադրվում է, որ այն կվաճառվի 1-2000 դոլարով:
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնն ամուսնացել են 2011թվականին: Հյուրերին արարողության ժամանակ մրգային տորթ է մատուցվել: Այդ տորթի մի կտորը աճուրդի է հանվել, որը կարելի է ձեռք բերել դեկտեմբերի 5-6:
Նշվում է, որ այդ նույն աճուրդին հանված է նաև արքայադուստր Դիանայի հագուստի հավաքածուն:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում արքայադուստր Դիանայի հարսանիքի տորթի կտորը վաճառվեց 1375 դոլարով:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: