ԼՂՀ ՌՕ ուժերի "ՄԻ-24" ուղղաթիռը կործանած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է
Հայկական ուղղաթիռը խոցած զինծառայողը պարգևատրվել է: Այս մասին հայտնում է Oxu.az-ը:
Փոխանցվում է, որ Զաքիր Հասանովի հրամանագրով՝ ծառայության կրման ժամանակ հակառակորդի "ՄԻ-24" մարտական ուղղաթիռը խոցելու համար՝ ժամկետային զինծառայող, դասակի հրամանատար Մուրադով Իլքին Մամեդ օղլուն պարգևատրվել է՝ «Զինվորական ծառայության գերազանցության» 3-րդ աստիճանի մեդալով և արժեքավոր նվերներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊՆ տեղեկություն էր տարածել, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈւ "ՄԻ-24" ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է: