Իրանում մեծ սկանդալ են համարում Ահմադինեժադի գրկախառնությունը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով օրերս Վենեսուելա էր ժամանել իր ընկեր և դաշնակից Ուգո Չավեսի հոգեհանգստին մասնակցելու համար, խիստ քննադատության է արժանացել սեփական երկրում:
Ինչպես հայտնում է Корреспондент պարբերականը, Ահմադինեժադին քննադատել են իսլամի նորմերին չհամապատասխանող վարք դրսևորելու համար։
Ազգակցական կապեր չունեցող կնոջ հետ նախագահի գրկախառնությունն առաջացրել է պահպանողական մուսուլմանների դժգոհությունը:
«Իշխանության ներկայացուցչի նման գործողությունները հակասում են այն ամենին, ինչ կարելի է սպասել մուսուլմանից: Չի կարելի թույլ տալ, որ նման այլասերվածությունը տարածվի մեր երկրում»,- ասել է Մեջլիսի պատգամավոր Մուհամեդ Դեհգանը: